Հասարակություն 

Ավստրալուհին գումար է հավաքում համացանցում կուրծքը փոքրացնելու համար

Ավստրալուհի Շերիդան Լարկմանը սկսել է համացանցում գումար հավաքել կուրծքը վիրահատության օգնությամբ փոքրացնելու համար: Նա իր հայտարարության մեջ նշել է, որ այլևս չի կարողանում դիմանալ մեջքի ցավերին, գրում է The Sun-ը:

Լարկմանը 23 տարեկան է, ցանկանում է վիրահատվել արդեն 7 տարի: Երիտասարդ աղջիկը նշում է, որ արդեն 10 տարեկանից ստիպված է եղել հատուկ կրծկալ գնել, որն արժե 70 ֆունտ: 18 տարեկանում ավստրալուհին հղիացել է, ինչից հետո կուրծքը սկսել է ավելի արագ մեծանալ: 160 սմ հասակ ունեցող աղջկա կուրծքը 10 համարի է:

Վիրահատության համար անհրաժեշտ է 10 հազար դոլար:

Նույն շարքից