Հասարակություն 

Դա Վինչիի հայտնի կտավը վաճառվել է ռեկորդային 400 միլիոն դոլարով

Christie's աճուրդի տանը ռեկորդային 400 միլիոն դոլարով վաճառվել է Լեոնարդո Դա Վինչիի «Աշխարհի փրկիչը» կտավը: Հաշվի առնելով հարկային վճարումները և այլն՝ կտավիր գինը հասել է 450 միլիոն դոլարի: Սա ռեկորդային գումար է աճուրդների պատմության մեջ:

Դա Վինչիի հայտնի կտավներից միակը, որը գտնվում էր մասնավոր հավաքածուում, դարձել է 21-րդ դարի գլխավոր լոտը: Դրա նախնական գինը եղել է 100 միլիոն դոլար:

Վերջին 1,5 տարում աշխարհի ամենաթանկարժեք կտավը համարվում էր Պաբլո Պիկասոյի «Ալժիրյան կին»-ը, որի համար Քաթարի նախկին վարչապետ Համադ բեն Ջասիմ Ալ Թանին վճարեց 200 միլիոն դոլար:

Նույն շարքից