Հասարակություն 

Բրազիլիայում ձի են ձերբակալել ավտոմեքենա վնասելու համար /տեսանյութ/

Բրազիլիայի Սերժիպի նահանգում ձին ձերբակալվել է այն բանից հետո, երբ վնասել է մի քաղաքացու ավտոմեքենան, հայտնում է  Globo-ն:

Կենդանու տերը հայտնել է, որ փողոցում զբոսնելիս է եղել ձիի հետ, երբ կենդանին ինչ-որ բանից վախեցել է և վնասել ճամփեզրին կայանված ավտոմեքենան: Դրանից հետո մոտեցել են ոստիկանները կենդանուն տարել բաժին:

Երբ բրազիլացին գնացել է կենդանուն վերադարձնելու, ձիուն տեսել է ճաղավանդակների ետևում, որը չափազան փոքր է եղել կենդանու համար: Բացի դրանի ձիու մոտ չի եղել ուտելիք և ջուր:

Կենդանուն ազատ են արձակել միայն մեկ օր անց, երբ տերը փոխհատուցում է վճարել վնասված ավտոմեքենայի տիրոջը:

Նույն շարքից