Հասարակություն 

Ադրբեջանում երկրաշարժից ավելի քան 130 տուն է վնասվել

Trend-ը փոխանցում է, որ երեկ Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում ավելի քան 130 բնակելի տուն և մեկ դպրոց է վնասվել:

Ամենամեծ վնասները գրանցվել են Չեմենլի գյուղում, որտեղ վնասվել է 36 տուն:

Ավելի վաղ  ՀՀ ԱԻՆ-ը հայտնել էր.

Սույն թվականի նոյեմբերի 15-ին, տեղական ժամանակով ժամը 23:48-ին (Գրինվիչի ժամանակով` 19:48-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.150 և արևելյան երկայնության 47.100 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Մինգեչաուր քաղաքից 68 կմ հարավ), օջախի 10 կմ խորությամբ, 5.3 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 7 բալ:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է ՀՀ պետական սահմանից 79 կմ հեռավորության վրա:

Երկրաշարժը զգացվել է Հայաստանի Հանրապետության գրեթե ողջ տարածքում և Արցախի Հանրապետությունում՝ 2-3 և 3-4 բալ ուժգնությամբ:

 

Նույն շարքից