Հասարակություն 

ԼՂ հակամարտության հարցում իրավիճակը որոշակի առումով պայթյունավտանգ է. Շավարշ Քոչարյան

Համանախագահների կողմից որոշակի ակտիվություն կա՝ կապված ԼՂ հակամարտության կարգավորման հետ: Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Քոչարյանի խոսքերով, հակամարտության կարգավորման գործընթացի վեկտորը դրվել է Վիեննայում և մինչև այսօր այն չի փոխվել: Համանախագահներն ակնկալում են, որ կարգավորման գործընթացում առաջընթաց կլինի. «Արդեն քսանի տարի է` ոչ միայն առաջընթաց չկա  բանակցային գործընթացում, այլ նաև իրավիճակը որոշակի առումով պայթյունավտանգ է, ինչի ապացույցն են նախորդ տարվա ապրիլյան դեպքերը»

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպիսի առաջարկներ է իր հետ բերելու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխարտգործնախարարն ասաց, որ Ռուսաստանը գործում է ոչ թե միայնակ, այլ՝ ԵԱՀԿ ՄԽ կազմում:

Շավարշ Քոչարյանը խոսեց նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահների և արտգործնախարարների հնարավոր հանդիպման մասին՝ նշելով, որ այդ մասին խոսակցություններ դեռ չկան:

 

 

Նույն շարքից