Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է նոյեմբերի 22-ին պաշտոնական այցով մեկնել Ռուսաստան, այս մասին հայտնում է Milliyet-ը:
Այցի շրջանակներում Էրդողանը հանդիպում է ունենալու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Կրեմլի մամուլի ծառայությունը դեռ չի հաստատել այս փաստը:
Նշենք, որ Պուտին-Էրդողան վերջին հանդիպումը տեղի ունեցավ 3 օր առաջ Սոչիում:
Կայանալիք հանդիպումը լինելու է արդեն 6-րդն այս տարվա մեջ: