Հասարակություն 

ԱԺ-ն քննարկում է զինվորական ծառայությունից խուսափած անձանց մասին օրենքը /ուղիղ/

ԱԺ-ն սկսել է քննարկել Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Նախագծի հիմնական զեկուցող Կարինե Աճեմյանը նշեց, որ փոփոխությամբ առաջարկվում է 2003 թվականից գործող օրենքում ամրագրված 2015 թվականի մայիսի 1-ը փոխարինել 2017 դեկտեմբերի 1-ը բառերով: Այսինքն զինծառայությունից խուսափած անձինք, եթե մինչև դեկտեմբերի 1 վերադառնան, կարող են խուսափել քրեական հետապնդումից:

Մյուս կարևոր փոփոխությունը այն է, որ ծառայությունից խուսափած անձինք իրենց նկատմամբ հարուցած քրգործը դադարեցնելու և պահեստազորում հաշվառվելու համար պետք է յուրաքանչյուր զորակոչի համար վճարեն նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով գումար (նախորդի համեմատ՝ 2 անգամ շատ):

Նույն շարքից