Հասարակություն 

Մարզպետարանը կրճատել է դասղեկների աշխատավարձերը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատի մարզի մի շարք համայնքների ուսուցչական կոլեկտիվներից վերջին շաբաթներին ահազանգ ենք ստանում, որ մարզպետարանը կրճատել է դասղեկների աշխատավարձերը։

Հիշեցնենք, որ դասղեկական դասարան ունեցող ուսուցիչները, բացի աշխատավարձից, ստանում են նաեւ հավելյալ 22 հազար դրամ, սակայն մարզի տարբեր դպրոցներում տարբեր մոտեցում է դրսեւորվել։

Օրինակ՝ Արտաշատ քաղաքի որոշ դպրոցներում այդ թիվը նվազեցրել են՝ դարձնելով մինչեւ 6 հազար, իսկ որոշ գյուղերում կրճատել են կիսով չափ։ Մարզպետարանի համապատասխան վարչությունից այս փոփոխությունը բացատրել են բյուջեի սղությամբ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից