Հասարակություն 

Վանաձորի քաղաքապետը մեծ թափով վաճառում է համայնքի՝ իրեն հասու սեփականությունը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը որոշել է ժամանակ չկորցնել եւ քանի դեռ շարունակում է պաշտոնավարել, մեծ թափով վաճառում է համայնքի՝ իրեն հասու սեփականությունը: Վանաձորի քաղաքապետարանը նախօրեին հրապարակել է համայնքի սեփականությունը հանդիսացող մի քանի հողակտորները վաճառելու մասին հայտարարություն:

Հողակտորներից մեկը 1 հազար 868,9 մետր քառակուսի է, եւ քաղաքապետարանը նախատեսում է վաճառել հինգ առանձին մասերով՝ հասարական սպասարկման օբյեկտներ կամ ավտոտնակներ կառուցելու նպատակով: Մյուս հողակտորը 21 քառակուսի մետր է, եւ ցանկանում են վաճառել մեկ մասով, իսկ մեկ այլ՝ 76 քառակուսի մետր մակերեսով տարածքը նախատեսում են երեք մասով վաճառել:

Վանաձորի քաղաքապետի այս քայլը, մեղմ ասած, համայնքը թալանելու փորձ է»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից