Ամերիկացի թենիսիստուհի Սերենո Ուիլյամսը և Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն ամուսնացել են: Ինչպես հայտնում է People-ը, զույգն ամուսնացել է Նոր Օռլեանում, իրենց առաջնեկի լույս աշխարհ գալուց 11 շաբաթ անց:
Հարսանիքին ներկա են եղել այնպիսի աստղեր, ինչպիսիք են Բեյոնսեն, Սիարան, Vogue-ի խմբագիր Աննա Վինթուրը, Քիմ Քարդաշյանը, դերասանուհի Եվա Լոնգորիան:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հյուրերին խնդրել են մոտները չունենալ բջջայիններ, քանի որ նկարահանումներ անելու իրավունքը պատկանում է Vogue-ին: