Հասարակություն 

Սաուդյան Արաբիայի ձերբակալված արքայազները կարող են ազատություն ստանալ պայմանով

Սաուդյան Արաբիայի իշխանությունները կառուպցիայի մեջ կասկածվող և ազատազրկության մեջ հայտնված արքայզներին և նախկին նախարարներին առաջարկել են վճարել ազատության համար, հայտնում է Financial Times-ը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվածների թվում են ոչ միայն թագավորության, այլ նաև ամբողջ աշխարհում ամենահարուստ մարդկանցից մի քանիսը, օրինակ՝ աշխարհի ամենահարուստների ցանկի 22-րդ հորիզոնականում գտնվող Ալ Ուալիդ իբն Թալալ Ալ Սաուդը:

Պարբերականի տեղեկություններով, արքայազներից մի քանիսը պատրաստ են գործարք կնքել:

Սակայն կա ևս մեկ պայման ազատության համար. Արքայազները պետք է հավատարմության երդում տան գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդին:

Նույն շարքից