87 տարեկանում հասակում Պարմայում մահացել է սիցիլիական «Կոզա Նոստրա» խմբավորման ղեկավարներից Սալվատորե (Տոտո) Ռիինան: Այս մասին հայտնում է La Repubblica-ն:
Պարբերականը նշում է, որ վերջին 5 տարում Տոտոն գտնվում էր կոմայի մեջ: Նա մի քանի լուրջ հիվանդություն ուներ:
Ռիինան ավելի հայտնի էր Թզուկ մականունով, նրան նաև անվանում էին «բոսսերի բոսս»: