Նաումի Քեմբելը աղվեսի մորթուց պատրաստված հագուստով ներկայացել է Փիրելիի նոր օրացույցի շնորհանդեսին: Դա չի վրիպել Պամելա Անդերսոնի աչքից և նա կոչ է արել մոդելին հրաժարվել բնական մորթի օգտագործելուց:
«Այնքան շատ կենդանի է սպանվել հանուն այդ հագուստի: Նաումի, ես սիրում եմքեզ: Ես կցանկանայի, որ դու չկրես բնական մորթի: Մարդիկ հետևում են քո օրինակին: Խնդրում եմ բացիր սիրտդ, հրաժարվիր մորթուց»,-բաց նամակ է հրապարակել Անդերսոնը:
Նաումի Քեմբելի պատասխանի մասին դեռ ոչինչ հայտնի չէ:
Հավելենք, որ Պամելա Անդրեսոնը ակտիվ գործունեություն է ծավալում ամբողջ աշխարհում կենդանիների պաշտպանության համար: