Սիրիայի կառավարական ուժերը դաշնակիցների աջակցությամբ սկսել են Ալ-Քամալի ազատագրումը: Հարկ է նշել, որ սա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերջին հենակետն է:
Հայտնվում է, որ սիրիական ուժերն արդեն կարողացել են որոշակի հաջողություններ գրանցել: Քաղաքում գտնվող ահաբեկիչները փորձում են հակարահարված հասցնել՝ ռմբակոծելով կառավարական ուժերին 1-3 կմ հեռավորությունից:
Մինչ ցամաքային գործողությունները, Ալ-Քամալում գտնվող գրոհայիններին հարվածներ էր հասցվել օդուժի միջոցով: