Հասարակություն 

Forbes-ը կազմել է ամենաբարձր վարձատրվող երիտասարդ հայտնիների անունները

Կանադացի ռեփեր The Weeknd-ը դարձել է աշխարհում մինչև 30 տարեկան հայտնիների շարքում ամենաբարձր վարձատրվողը հայտնին: Ցանկը կազմել է Forbes-ը:

Նշվում է, որ հիմնականում համերգների օգնությամբ գումար վաստակող երգիչը կարողացել է 2017 թվականի ընթացքում վաստակել 92 միլիոն դոլար:

Երկրորդ հորիզոնականում 23-ամյա Ջասթին Բիբերն է, ով կարողացել է նույն ժամանակահատվածում վաստակել 83,5 միլիոն դոլար:

Ամենաբարձր վարձատրվող երիտասարդ հայտնիների եռյակը եզրափակում է 29-ամյա Ադելը՝ 69 միլիոն դոլարով:

Ցանկում հայտնվել են նաև Թայլեր Սվիֆթը, Քայլի Ջեները:

 

 

Նույն շարքից