Հասարակություն 

Ուսանողների հետ կլոր սեղանը հեռարձակվելու է օնլայն

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ օրեր առաջ դասադուլ հայտարարած ուսանողների հետ հանդիպման ժամանակ ձեռքբերված համաձայնության արդյունքում կլոր սեղանը տեղի է ունենալու հենց խորհրդարանում:

Շարմազանովը նաև ասաց, որ իրենց առաջարկութամբ կլոր սեղանն օնլայն հեռարձակվելու է, որպեսզի բոլոր ցանկացողները կարողանան հետևել քննարկումներին:

Շարմազանովը հիշեցրեց, որ օրենքի շրջանակներում մոտ 70 որոշում է կայացվելու և հնարավրություն է տրվում բոլոր ցանկացող կողմերին արտահայտվել՝ պահպանելով կոռեկտությունը:

ԱԺ փոխխոսնակը նշեց նաև, որ ուսանողների հետ հանդիպման ժամանակ բովանդակային քննարկում տեղի չի ունեցել, ուղակի խոսվել է քննարկումների ձևաչափի մասին:

Նույն շարքից