ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ի պատասխան Analitik.am կայքի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանի կողմից ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանին հասցեագրված բաց նամակի՝ հայտնում եմ, որ ՀՀ ԱԺ աշխատակազմին օրենսդրությամբ վերապահված չէ գաղտնաձայնագրում իրականացնելու գործառույթ։
Ավելի վաղ Անի Հովհաննիսյանը բաց նամակով դիմել էր ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանին՝ խնդրելով պարզաբանել որոշ հարցեր: