Քաղաքական 

Նալբանդյանը հայտնել է Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպման հավանական ամսաթիվը

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդպումը հնարավոր է տեղի ունենա դեկտեմբերի  6-ին, 7-ին կամ 8-ին, Վիեննայում: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳ նախարար Էդվար Նալբանդյանը:

Նրա խոսքերով, հանդիպումը կազմակերպվելու է ԵԱՀԿ ԱԳՆ Խորհրդի նիստի շրջանակներում: Հանդիպման հստակ ամսաթիվը դեռ հայտնի չէ, սակայն երկու կողմերն էլ համաձայնվել են հանդիպել:

Նալբանդյանը նաև նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագհները կողմերին կոչ են անում զերծ մնալ ոչ կառուցողական, մաքսիմալիստական մոտեցումներից, հաստատել իրենց պարտավորությունը հակամարտության խաղաղ կարգավորման մասով, պահպանել կրակի դադարեցման ռեժիմը, հարգել մինչ այս ձեռք բերված պայմանավորվածությունները:

 

Նույն շարքից