Հասարակություն 

Ռուսաստանից C-400 գնելու համար Թուրքիան կարող է զրկվել ՆԱՏՕ-ի պաշտպանական համակարգից

Ռուսաստանից C-400 համակարգեր գնելու համար Թուրքիային կարող են զրկել ՆԱՏՕ-ի անվտանգության համակարգից և չմատակարարել արդեն գնված F-35 կարծանիչները: Այս մասին հայտնում է Defense News-ը՝ հավելելով, որ դա կարող է լինել ԱՄՆ-ի նախաձեռնությամբ:

Հարկ է նշել, որ ռուսական համակարգերի մասով գործարքն արդեն մտել է եզրափակիչ փուլ: Ավելի վաղ Թուրքիայի փոխվարչապետ Նուրետտին Քանիքլին հայտարարել էր, որ կողմերը քննարկում են միայն դետաները:

Թե ինչպես ստեղծված իրավիճակը կազդի Թուրքիայի և ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրների հարաբերությունների վրա, դեռ հայտնի չէ:

Նույն շարքից