Analitik.am կայքի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հայտարարություն դեկտեմբերի 1-ի ասուլիսին ընդառաջ.
Պատկերացրեք՝ ՀՀ ԱԺ պատգամավորն արհեստական, կեղծ ապացույց է ստեղծում լրագրողի նկատմամբ քրեական հետապնդում սարքելու նպատակով, ինչը լրագրողի 1 տարի 3 ամիս ապօրինի բանտարկությունից հետո դատարանում ի վերջո ճանաչվում է անթույլատրելի ապացույց։
ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կողմից գաղտնաձայնագրված, մոնտաժված և խոսակցության բովանդակությունն իրականությանը չհամապատասխանող բառային տվյալներով սարքված ու հրապարակված տեսանյութը դատարանը ճանաչել է անթույլատրելի ապացույց, քանի որ ակնհայտ էր Տիգրան Ուրիխանյանի կողմից իմ դեմ արհեստական ապացույցի ստեղծումը։ Սա փաստ է, որը մեկընդմիշտ ֆիքսված է դատաքննությամբ։ Խարանի պես...