Հասարակություն 

Մետրոպոլիտենում խափանվել է գնացքի երթևեկությունը (լրացված)

analitik.am

Նոյեմբերի 19-ին, ժամը 14:25-ին ահազանգ է ստացվել, որ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտեն»- ում տեղի է ունեցել պայթյուն:

Դեպքի վայր է մեկնել արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը:

Հետադարձ զանգով կապ է հաստատվել մետրոպոլիտենի գլխավոր տնօրեն՝ Փ. Յայլոյանի և գնացքային կարգավար Մարտիրոսյանի հետ, ովքեր տեղեկացրել են, որ «Հանրապետության Հրապարակից» դեպի «Զորավար Անդրանիկ» կայարան մեկնող գնացքի շարժակազմում առկա է տեխնիկական խնդիր, ինչի հետևանքով դադարեցվել է գնացքի ընթացքը:

Ուղևորներն անվնաս դուրս են եկել գնացքից:

Ժամը 15:10-ի դրությամբ մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է. գնացքները շարունակում են իրենց ընթացքը:

 

Նույն շարքից