Դանիացի գիտնականներն ապացուցել են, որ ավելի քիչ ծխախոտ և ալկոհոլ օգտագործելը նպաստում է ծերության ընթացքը դանդաղեցնելուն և ավելի երկար ապրելուն: Նման եզրահանգման գիտնականները եկել են վատ սովորությունների և մաշկի տարիքային փոփոխությունների ու աչքերի միջև կապն ուսումնասիրելուց հետո: Հետազտության արդյունքները հրապարակվել են Journal of Epidemiology & Community Health-ում:
Մասնագետների խոսքերով, այն մարդիկ, ովքեր իրենց տարիքից ավելի մեծ են երևում, որպես կանոն, ավելի շատ են խնդիրներ ունենում առողջության հետ, քան նրանց հասակակիցները, ովքեր նորմալ տեսք ունեն:
Դանիացի գիտնականներն իրենց հետազոտության արդյունքները հիմնավորել են 1976-2003 թվականներին անցկացված ուսումնասիրությունների արդյունքներով: Դրան մասնակցել է 20 հազար տղամարդ և կին:
Ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ նրանք, ովքեր ավելի շատ են ալկոհոլ ու ծխախոտ օգտագործում, իրենց տարիքից ավելի մեծ են երևում, հետևաբար, որպես կանոն, խնդիրներ են ունենում առողջության հետ: