Հասարակություն 

Հրդեհ՝ ավտոտեխսպասարկման կետում

Նոյեմբերի 20-ին, ժամը 03:50-ին ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Երևան քաղաքի Նաիրի Զարյան փողոցի թիվ 24 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կետից:

Դեպքի վայր  է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:36-ին, մարվել՝ 04:58-ին: Ավտոտեխսպասարկման կետում այրվել են լոգարանի կախովի առաստաղը և երեսպատումը (5 քմ) և կոմպրեսորը՝ մասամբ:

 

Նույն շարքից