Ֆեյսբուքի օգտատերերը բողոքել են, որ չեն կարողանում հեռացնել իրենց հին գրառումները, հայտնում է VentureBeat-ը:
Կայքի համակարգչային տարբերակում միայն հնարավոր է խմբագրել գրառումը, բայց ոչ հեռացնել: Սակայն բջջային տարբերակում ամեն ինչ նախկինի նման է:
Պարբերականը ենթադրում է, որ կայքի ղեկավարությունը երբեմն մտածված նման քայլեր է անում, որպեսզի օգտատերեն ավելի ավելի շատ օգտվեն բջջային տարբերակից: