Մոսկվայում նկարահանումներ կատարելու ժամանակ ծեծի է ենթարկվել Рен ТВ-ի լրագրող Մարիա Սեմենյաչենկոն: Այս մասին հայտնում է հեռուստաընկերության կայքը:
Նշվում է, որ Մարիան նկարահանումներ է կատարել հրաձգային ակումբներից մեկում և նյութեր պատրաստել հրդեհի մասին: Հենց այդ ժամանակ էլ ակումբի անվտանգության աշխատակիցներից մեկը հարձակվել է վերջինիս վրա՝ հարվածներ հացնելով լրագրող դեմքին և կոտրելով բջջայինը:
Լրագրողը հրավիրվել է ոստիկանություն, որտեղ մտադիր է հայտարարություն տալ հանցագործության մասին: