Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունը չի տուժում երկու երկրների ներկա հարաբերություններից: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ով պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում:
Նրա խոսքերով, երկու երկրների միջև առկա խնդիրները բացասական ազդեցություն չեն ունենում ԼՂ հարցում համագործակցության վրա:
Նշենք որ Լավրովն արդեն հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Նա այնտեղի ժամանելու է Հայաստան, որտեղ հանդիպելու է ՀՀ նախագահի և ԱԳ նախարարի հետ: