Քաղաքական 

Մամեդյարովն առաջարկում է ԼՂ հակամարտության կարգավորման գաղափարները հավաքել մեկ փաստաթղթի մեջ

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման գաղափարները կան, պետք է միայն դրանք հավաքել մեկ փաստաթղթի մեջ:

«Հակամարտության կարգավորման բոլոր գաղափարները կան, պետք է միայն դրանք հավաքել ամփոփիչ փաստաթղթի մեջ, որն ընդունելի կլինի բոլորի համար: Մենք գիտենք, թե որտեղ ենք գտնվում և ինչպես պետք է առաջ գնանք »,-ասել է Մամեդյարովը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ մամուլի ասուլիսի ժամանակ:

Նշենք, որ Լավրովն Ադրբեջանից մեկնելու է Հայաստան:

 

Նույն շարքից