ԱՄՆ Օհայո նահանգի դպրոցներից մեկի 23-ամյա ուսուցչուհի Մադելին Մարքսին մեղադրում են 17 և 16 տարեկան երկու աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու և լիազորությունները չարաշահելու մեջ, այս մասին գրում է New York Post-ը:
Նշվում է, որ ոստիկանությունը նախ կասկածել է ուսուցչուհուն աշակերտների հետ հարաբերություններ ունենալու մեջ և արգելել է վերջինիս մոտենալ տղաներին: Սակայն Մադելինը հերքել է մեղադրանքը:
Ավելի ուշ աշակերտներից մեկի բջջայինում հայտնաբերվել են ուսուցչուհու մերկ լուսանկարները:
Մարքսն աշակերտների հետ հանդիպել է ոչ դպրոցում և դասերից ազատ ժամերին:
Քննությունը շարունակվում է: