Հասարակություն 

Գիտնականները պարզել են, թե որ հարցում են կանայք ավելի լավ վարորդ, քան՝ տղամարդիկ

analitik.am

Օսլոյի տրանսպորտային տնտեսության համալսարանի աշխատակիցները ուսումնասիրել են  ավելի քան 1,5 հազար վարորդի սովորությունները, ինչի արդյունքում պարզվել է, որ կանայք ավեի քիչ են շեղվում մեքենա վարելիս, քան՝ տղամարդիկ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են  Frontiers in Psychology-ում:

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ մեքենա վարելիս այլ երևույթների վրա շեղվելը կախված է վարորդի սեռից, տարիքից և բնավորության գծերից: Այսպես, ամենաշատը մեքենա վարելիս շեղվում են երիտասարդ տղամարդիկ, նևրոտիկները, էքստրավերտները և նրանք, ովքեր հաճախ են վարում: Մեծահասակ կանայք և նրանք, ովքեր կարողանում են կառավարել իրենց, ավելի քիչ են շեղվում մեքենա վարելիս:

Հավելենք, որ վարորդները հիմնականում շեղվում են հեռախոսով խոսակցությունների վրա, ինչպես նաև ուղևորների հետ զրույցների:

 

Նույն շարքից