ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը կրկին հայտնվել է սեքս-սկանդալի կենտրոնում: Միանգամից 4 կին պատրաստ էն նրան մեղադրել ոտնձգության մեջ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ հավելելով, որ դեպքերը տեղի են ունեցել 2000-ականների սկզբներին:
Նշվում է, որ այդ կանայք աշխատել են Ռոնալդ Բյուրքլիի թիմում: Նախկին նախագահն աշխատում էր վերոնշյալ միլիոնատիրոջ հետ և շրջագայում նրա օգնականների ուղեկցությամբ: Կանայք հայտարարել է, որ ոտնձգության դեպքերը տեղի են ունեցել Բյուրքլիի ինքնաթիռում:
Այս պահին Քլինթոնի իրավաբանները փորձում են համոզել կանանց գործը չհասցնել դատարան: Վերջիններս էլ պատրաստ են հրաժարվել իրենց մտադրությունից նյութական փոխհատուցման դեպքում:
Այս ամենը ծայրաստիճան նյարդայնացրել է Քլինոթնի կնոջը՝ Հիլարիին, ով նույնիսկ խուզարկու է վարձել իր ամուսնուն ոտնձգության մեջ մեղադրող կանանք հետևելու և կոմպրոմատներ հավաքելու համար: Նա կարծում է, որ այս սկանդալը խանգարելու է իր քաղաքական կարիրերային: