Հասարակություն 

Ռուսաստանում վիզայի նոր ձև են հաստատել

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հրամանագիր է ստորագրել՝ հաստատելով նոր վիզա Ռուսաստան մուտք գործելու համար: Այս մասին հայտնում է ՌԴ կառավարության կայքը:

Նշվում է, որ վիզայի նոր ձևը նախատեսում է թույլ տալ մուտք գործել Ռուսաստան երկրում ժամանակավոր կեցություն հաստատելու նպատակով:

Վիզան տրամադրվելու է 4 ամիս ժամկետով: Այն տրամադրելու են ՌԴ դիվանագիտական ներկայացուցիչները: Վիզա ստացողները իրավունք կստանան ժամանակովր կեցություն հաստատել Ռուսաստանի տարածքում:

Նույն շարքից