Հասարակություն 

Backstreet Boys-ի նախկին անդամին մեղադրում են բռնաբարության մեջ

Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Մելիսսա Շումանը Backstreet Boys-ի նախկին անդամ Նիկ Քարթերին մեղադրել է բռնաբարության մեջ:

Շումանը հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել, երբ ինքը 18 տարեկան է եղել:

Dream փոփ խմբի նախկին անդամը մանրամասներ է հայտնել միջադեպից՝ հավելելով, որ բռնաբարությունից հետո ինքը ստիպված է եղել Քարթերի հետ հանդես գալ բեմում:

Այն ժամանակ Շումանի մենեջերը համագործակցել է Քարթերի հետ և հենց նա է համոզել երգչուհուն չբարձրաձայնել դեմքի մասին:

Սակայն հիմա, երբ Քարթերին մեղադրում են երկրպագուհու նկատմամբ ոտնձգության մեջ, Մելիսսան որոշել է այլևս չլռել:

Նույն շարքից