Երգիչ Դմիտրի Մալիկովը թվիթերյան իր էջում հայտնել է օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկիի մահվան մասին: Մանրամասներ չկան:
Երգչի մահվան փաստը հաստատել է վերջինիս գործակալը:
Հիշեցնենք, որ աշխարհահռչակ օպերային երգչի մոտ գլխուղեղի քաղցկեղ էր հայտնաբերվել 2015 թվականին: Նա բուժման կուրսեր էր անցնում:
Հոկտեմբերին ԶԼՄ-ներն արդեն հայտնել էին Խվորոստովսկիի մահվան մասին, սակայն ավելի ուշ պարզվեց, որ դա սուտ է: