Քաղաքական 

Պուտինը կարգադրել է ռուսական տնտեսութունը պատրաստել ռազմական ռելսերի վրա տեղափոխելուն

Ռուսաստանի բոլոր մասնավոր և պետական ձեռնարկությունները պետք է պատրաստ լինեն անհրաժեշտության դեպքում դեպի ռազմական ոլորտ արագ անցում կատարելուն և ռազմական արտադրության ծավալները մեծացնելուն: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 22-ին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Պուտինի խոսքերով, անհրաժեշտության դեպքում ռազմական արտադրանքի ծավալները մեծացնելու տնտեսության ունակությունը  հանդիսանում է  պետության ռազմական անվտանգության կարևորագույն պայմաններից մեկը. «Դրան պետք է պատրաստ լինեն ոչ միայն ռազմավարական նշանակություն ունեցող ձեռնարկությունները, այլ նաև բոլոր խոշոր գործարանները՝ անկախ սեփականության ձևից»:

Պուտինը հիշեցրել է, որ 2015-16 թվականներին այդ մասին արդեն խոսվել է և կարգադրություններ է տրվել համապատասխան օղակներին

Նույն շարքից