Սոչիում մեկնարկել է Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահների եռակողմ հանդիպումը: Բանակցությունների գլխավոր թեման սիրիական հակամարտությունն է: Ինչպես հայտարարել է Պուտինը, Սիրիայում ահաբեկիչները ջախջախիչ հարված են ստացել, և վերջապես հնարավորություն է ստեղծվել սիրիական պատերազմն ավարտին հասցնելու համար:
ՌԴ նախագահի խոսքերով, Իրանի և Թուրքիայի ջանքերի շնորհիվ հաջողվեց Սիրիան փրկել փլուզումից և խուսափել հումանիտար աղետից:
Պուտինը հատուկ ընգծել է Ռոհանիի և Էրդողանի դերը սիրիական հարցի կարգավորման գործում: