Քաղաքական 

Սերժ Սարգսյանը հատուկ կարծիքով հանդես կգա. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Բրյուսելում թեև մինչ օրս հուսով են, որ պաշտոնական Երևանը ստորագրելու է Հայաստան-ԵՄ Շրջանակային  համաձայնագիրը, բայց առանձին զրույցներում  կասկած են հայտնում։

«Ժամանակ»-ի թղթակիցը Բրյուսելում փակ հանդիպումների ժամանակ տեղեկացել է, որ ՀՀ իշխանությունները Բրյուսելին հավաստիացրել են, որ նոյեմբերի 24-ին, երեկոյան ժամը 17։00-ին Հայաստանը կստորագրի Շրջանակային համաձայնագիրը, իսկ Հռչակագրին միանալու հատուկ կարծիքով հանդես կգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

Ի դեպ, ըստ մեր տեղեկությունների՝ 8 երկիր դեռևս չի վավերացրել Հայաստանի հետ ստորագրվելիք համաձայնագիրը: Երեկ օրվա վերջում հայտնի դարձավ, որ Լեհաստանը վավերացրել է փաստաթուղթը»:

Նույն շարքից