Ամերիկյան իշխանությունները մտադիր չեն իրենց զորքերը դուրս բերել Սիրիայիc ԻՊ-ի դեմ հաղթանակից հետո, այս մասին գրում է The Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրին:
Աղբյուր փոխանցմամբ, ամերիկյան կողմը կարծում է, որ զորքերի դուրս բերումը կօգնի Սիրիայի նախագահ Բաշար Ասադին պահպանել քաղաքական կարիերան, ինչը հաղթանակ կլինի նաև Իրանի համար:
Դեպքերի նման զարգացումը կանխելու համար, ԱՄՆ-ը մտադիր է շարունակել ռազմական ներկայությունը Սիրիայում և երկրում նոր իշխանություն ստեղծել, որն անկախ կլինի Ասադի կառավարությունից:
Ամերիկացիներն իրենց ներկայությամբ նաև ցանկանում են շարունակել աջակցությունը Սիրիական դեմոկրատական ուժերին (SDF), որպեսզի կարողանան ճնշում գործադրե Ասադի վրա Ժնևի բանակցություններում զիջումներ պարտադրելո վերջինիս: