ԱՄՆ-ում կյանքի 99-րդ տարում մահացել է աշխահրահռչակ պրոդյուսեր Ջորջ Ավակյանը, ով աշխատել է այնպիսի հսկաների հետ, ինչպիսիք են Լուի Արմսթրոնգը, Մայլզ Դևիսը, Դյուկ Էլինգթոնը: Այս մասին հայտնում է New York Times-ը:
Ավակյանը մահացել է Մանհեթենում գտնվող իր տանը: Հայտնի պրոդյուսերի մահվան փաստը հաստատել է վերջինիս դուստրը:
Հավելենք, որ Ջորջ Ավակյանը կա ջազի փառքի պատին: