Հասարակություն 

Սաուդյան Արաբիայում կտտանքների են ենթարկում ձերբակալված արքայազներին

Սաուդյան Արաբիայում ձերբակալված նախկին պաշտոնյաները և արքայազները կտտանքների են ենթարկվում հարցաքննությունների ժամանակ, հայտնումէ Daily Mail-ը՝ հղում անելով իր աղբյուրին:

Հիշեցնենք, որ ձերբակալությունները տեղի են ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում:

Աղբյուրի փոխանցմամբ, հարցաքննությունների ժամանակ արքայազներին ծեծում են, ապտակում, վիրավորում՝ փորձելով կոտրել վերջիններիս:

Հարցաքննություններին երբեմն մասնակցում է նաև գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդը, ով փորձում է բացահայտել ենթադրյալ ցանցը, որի օգնությամբ կաշառվել են արտասահմանյան չինովնիկները:

Պարբերականի տեղեկություններով ձերբակալվածների բանկային հաշիվներից առգրավվել է մոտ 200 միլիարդ դոլար:

 

Նույն շարքից