Հասարակություն 

Հրդեհ՝ ավտոտեխսպասարկման կետում. Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ

Նոյեմբերի 23-ին, ժամը 03:40-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի ավտոտեխսպասարկման կետում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լեռնագործների փողոցում գտնվող անվադողերի վերանորոգման կետում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:41-ին, մարվել՝ 06:30-ին:

Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 35 քմ և մոտ 200 հատ օգտագործված անվադող:

Նույն շարքից