Հասարակություն 

Ջիգարխանյանի ընկերը հերքում է վերջինիս հոսպիտալացվելու մասին լուրերը

Արմեն Ջիգարխանյանի ընկերը՝ Արթուր Սողոմոնյանը, հերքել է լուրերը, թե դերասանը ծանր վիճակով հոսպիտալացվել է՝ նշելով, որ վերջինս հանգստանալու է գնացել:

Սողոմոնյանը հայտարարել է, որ Ջիգարխանյանը լավ է զգում և պանսիոնատ գնացել է իր ոտքով:

Ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ները հայտնում էին,որ Ջիգարխանյանը ծանր վիճակով հոսպիտալացվել է ևՙ որ շաքարային դիաբետի պատճառով չի կարողանում քայլել:

Նույն շարքից