Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմեկնի Հունաստան: Այս մասին հայտնել է երկրի փոխվարչապետ Հաքան Չավուշօղլուն:
Թուրքիայի փոխվարչապետը կարևորել է այցը՝ նշելով, որ վերջին 65 տարում Թուրքիայի նախագահները ոչ մի այց չեն կատարել Հունաստան:
Այցի կոնկրետ օրվա մասին տեղեկություններ չկան: