Քիմ Քարդաշյանը, Ռիհաննան և Կառա Դելեվինը պահանջում են ազատ արձակել 29-ամյա Սինտոյա Բրաունին, ով դեռ 2006 թվականին ցմահ ազատազրկման է դատապարտվել հաճախորդին սպանելու համար: Նշենք, որ Բրաունը այդ ժամանակ մարմնավաճառությամբ է զբաղվել:
Սինտոյան անազատության մեջ է գտնվում 2004 թվականին: Նա սպանել է նախկին զինվորական Ջոն Ալլենին, ով ոչ մեկ անգամ բռնության է ենթարկել աղջկան այն բանից հետո, երբ վերջինիս գնել է կավատներից: Բռնության ենթարկվելու դեպքերից մեկի ժամանակ էլ երիտասարդ աղջիկը գնդակահարել է Ալլենին:
Հենց այս վարկածն է առաջ քաշել նախկին մարմնավաճառը:
Իսկ հիմա հատուկ ֆլեշմոբ է սկսվել Սինտոյային ազատ արձակելու համար, ինչին միացել են նաև վերոնշյալ աստղերը: