ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տապալել է աթոռը, որի վրա նստած է եղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ինչը չի վրիպել Թվիթերի օգտատերերի աչքից:
Դա տեղի է ունեցել Սոչիում Պուտին-Ռոհանի-Էրդողան հանդիպման ժամանակ, երբ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահներն ավարտել են իրենց ելույթները:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է Պուտինը մոտենում Էրդողանին, մեկնում ձեռքը՝ միաժամանակ մի կողմ տանելով վերջինիս աթոռ: Ենթադրվում է, որ Պուտինը դա արել է, որպեսզի Էրդողանն ավելի հեշտ կարողանա կանգնել: Սակայն աթոռն ընկել է:
Նշենք, որ նոյեմբերի 22-ին Սոչիում կայացած բանակցությունների գլխավոր թեման եղել է Սիրիան: