Քաղաքականություն 

Ճնշումներ և սպառնալիքներ են սկսվել. «Ժողովուրդ»

analitik.am

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վայոց ձորի Եղեգիս խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններից հետո իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ինչպես հայտնի է՝ ՀՀԿ աջակցությունը վայելող թեկնածուն՝ Տիգրան Խուդոյանը, պարտվել էր անկուսակցական Արթուր Ստեփանյանին:

Դրանից հետո Շատինում բողոքի ցույցեր եղան, և այդ անհնազանդության հետեւում իրականում կանգնած են եղել Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն ու ԱԺ ՀՀԿ պատգամավոր Աշոտ Արսենյանը, որոնք ամեն ինչ անում էին՝ Խուդոյանին համայնքի ղեկավար դարձնելու համար, բայց ձախողվեցին:

Նրանց հետ հավասար ջանքեր է գործադրում Վայոց ձորի նախկին մարզպետ, այժմ վարչապետի խորհրդական Սամվել Սարգսյանը՝ Երեւանի «Հայաթ-փլեյս» հյուրանոցի սեփականատերը:

Սարգսյանն ու իշխանության մյուս ներկայացուցիչները սկսել են ուժային ճնշումներ ոչ միայն ընտրված թեկնածուի նկատմամբ, այլեւ սպառնում են բոլոր նրանց, ում հետ Արթուր Ստեփանյանը փորձում է աշխատել՝ համայնքապետարանում պաշտոն տալ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից