Հասարակություն 

Թբիլիսիի քաղաքապետը հրաժարվել է աշխատավարձ ստանալուց

analitik.am

Թբիլիսիի քաղաքապետ Քախա Քալաձեն հրաժարվել է իր աշխատավարձից, որն ուղղվելու է բարեգործությանը, այս մասին հայտնում է Sputnik Грузия-ը՝ հղում անելով Վրաստանի մայրաքաղաքի մամուլի ծառայությանը:

Նշվում է, որ Քալաձեն արդեն երկար տարիներ է հրաժարվում է իր աշխատավարձից: Նա աշխատավարձ չի ստացել նաև այն տարիներին, երբ եղել է երկրի Էներգետիկայի նախարարը: Պրակտիկան շարունակվում է նաև հիմա:

Քախա Քալաձեն Վրաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն է: Նրա կարողությունը հասնում է 9,6 միլիոն դոլարի:

Հավելենք, որ Թբիլիսիի քաղաքապետի աշխատավարձը կազմում է 1,1 հազար դոլար:

 

Նույն շարքից