Հասարակություն 

Սամվել Կարապետյանը մտադիր է ուսումնասիրել Հայաստանի նավթի և գազի պաշարները. Հետք

Այս տարվա հոկտեմբերի 4-ին գրանցված «Հայկական նավթի և գազի ընկերություն» ՍՊԸ-ն ՀՀ տարածքի 1-րդ և 3-րդ պայմանական բլոկներում նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրություն իրականացնելու հայտ է ներկայացրել:

«Հայկական նավթի և գազի ընկերություն» ՍՊԸ-ի միակ բաժնետերը «Էներգո ինվեստ հոլդինգ» ՓԲԸ-ն է: ՀՀ ԱՆ իրավաբանական ընկերությունների գրանցման պետական ռեգիստրը չի տալիս փակ բաժնետիրական ընկերությունների բաժնետերերի ցանկը: Սակայն ընկերության կայքում այն լիովին բացված է: Այսպիսով,  «Էներգո ինվեստ հոլդինգ» ՓԲԸ-ի միակ բաժնետերը «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն /ՀրազԶԷԿ/» ԲԲԸ-ն է, որի 100% բաժնետոմսերի սեփականատերը «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ն է:

Վերջինիս բաժնետոմսերն առավելապես Կարապետյանների ընտանիքի ձեռքում է, մասնավորապես Սամվել Կարապետյանի և նրա զավակների:

Մանրամասն՝ hetq.am

Նույն շարքից