Եվրոպայի Խորհուրդը քննարկում է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները չեղյալ համարելու տարբերակը, որպեսզի Մոսկվային պահի կազմակերպությունում: Այս մասին Financial Times-ի հետ հարցազրույցի ժամանակ հայտնել է ԵԽ գլխավոր քարտուղար Թյուրբերն Յագլանդը:
Վերջինիս խոսքերով, եթե Ռուսաստանը դուրս գա կազմակերպությունից, այդ երկրում մարդու մարդու իրավունքները կվտանգվեն, քանի որ ռուսաստանցիները չեն կարողանա դիմել Ստրասբուրգի դատարան: Դա նաև ետքայլ կլինի Եվրոպայի համար, որը կկորցնի Ռուսաստանը:
Ավելի վաղ ուկրաինական կողմը հայտարարել էր՝ եթե Ռուսաստանն առանց նախապայմանների վերադառնա ԵԽ, դա թույլ կտա Մոսկվային խոսել շանտաժի լեզվով:
Ռուսաստանին ԵԽ-ում ձայնի իրավունքից զրկեցին և բոլոր ղեկավար մարմիններից հեռացրեցին 2014-ին, երբ Ղրիմը միացվեց Ռուսաստանին: