Հասարակություն 

Իրանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 483-ի

Երկու շաբաթ առաջ Իրանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 483-ի: Վիրավորների թիվը հասնում է 12 հազարի: Այս մասին հայտնում է IRNA-ն:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին Իրանում տեղի ունեցած երկրաշարժը 7,3 մագնիտուդ հզորությամբ էր: Մեծ թվով մարդիկ զրկվել են տանիքից:

Երկրաշարժից տուժել էի նաև Իրաքը, որտեղ զոհերի թիվը հասնում է 8-ի:

 

 

Նույն շարքից