Ամերիկյան ուռուցքաբանական միության (ACS) հետազոտողները եկել են եզրահանգմանը, որ քաղցկեղով հիվանդանալու դեպքերի կեսը ոչ առողջ ապրելակերպի արդյունք են, հայտնում է Zmescience-ը:
Գիտնականները պնդում են, որ վերոնշյալ հիվանդությամբ հիվանդանալու հավանականությունը մեծանում է ծխելու, ալկոհոլ և միս շատ օգտագործելու, ավելորդ քաշ ունենալու և ֆիզիկական ակտիվության բացակայության դեպքում:
Պարզվում է, որ ամենավտանգավորը ծխելն է, որի դեպքում մեծ է հավանականությանը թոքերի քաղցկեղով հիվանդանալու համար:
Ճարպակալության դեպքում քաղցկողով հիվանդանալու հավանականությունը մեծանում է 7,8 տոկոսով:
Գիտնականները նշում են, որ առողջ ապրելակերպը, վատ սովորություններից հրաժարվելը էականորեն կօգնի խուսափել չարաբաստիկ հիվանդությունից: